Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ազգային և պատմամշակութային հուշակոթողները, գերբնական ուժ են տալիս ազգերին և ժողովուրդներին

Ազգային և պատմամշակութային հուշակոթողները, գերբնական ուժ են տալիս ազգերին և ժողովուրդներին
29.03.2023 | 09:56

Լուսանկարում պատկերված է Արցախի Վաղուհաս գյուղում գտնվող, «Եղցուկտոր» մատուռի գերեզմանատանը տեղադրված, իսկ հիմա գցված և անմխիթար վիճակում գտնվող ամենահին խաչքարը, որի վրա ստույգ թվագրված է 866 թ., իսկ վրան փորագրված է հետևյալը՝ «Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք»:

Դիմում եմ ազատ և անկախ Արցախի Հանրապետության իմ ընկերներին, տե՛ր կանգնեք պատմամշակութային կոթողին, ստիպե՛ք ԱՀ իշխանությանը միջոցներ ձեռնարկել կոթողը տեղափոխելու և տեղադրելու Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան կլինի Արցախ աշխարհին և ուժ կտա մեզ՝ հայերիս, դիմակայելու թուրք-ադրբեջանական ցեղասպան սադրանք-ճնշումներին:
Թեմայի շրջանակում ուզում եմ պատմությունից մեկ օրինակ բերել.
1941-ի վերջին, Մոսկվայի համար մղվող թեժ մարտերի ժամանակ, Ստալինի հրամանով, «воздушный крестный ход» կատարվեց քաղաքի վրայով. Աստվածամոր պատկերակով (икона Богородицы) ինքնաթիռը պտտվեց մայրաքաղաքի շուրջ և դրանով իսկ օգնեց հավատացյալ զինվորներին և փրկեց ու պահպանեց քաղաքը: Հայտնի է նաև այլ կրոնական հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնց թվում է Մոսկվայի Մատրոնայի մարգարեությունը, որը հնչել է Ստալինի հետ հանդիպման ժամանակ և Կազանի Աստվածածնի սրբապատկերի հատուկ դերը Լենինգրադի պաշտպանության և Ստալինգրադի ճակատամարտում: Այն ժամանակ բացվեցին Ռուս ուղղափառ եկեղեցու 20 հազար եկեղեցիներ, և ամբողջ Ռուսաստանը աղոթում էր, նույնիսկ Իոսիֆ Ստալինն էր աղոթում:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Այդ տիպի ազգային և պատմամշակութային հուշակոթողները, գերբնական ուժ են տալիս ազգերին և ժողովուրդներին:
Չասե՛ք, դրա ժամանակը չէ:
Այլապես ե՞րբ, եթե ոչ հիմա...

Դիտվել է՝ 5284

Մեկնաբանություններ